Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, վինգեր Նարեկ Գրիգորյանը 2025/26 մրցաշրջանում կատարեց առաջին գոլային գործողությունը Ռումինիայի Սուպերլիգայում:
«Ֆարուլի» 24-ամյա ֆուտբոլիստն առաջատար «Ռապիդի» դեմ 12-րդ տուրի արտագնա խաղի 56-րդ րոպեին ասիստ կատարեց ռումինացի կիսապաշտպան Յոնուտ Վինային, որը տպավորիչ գոլ խփեց:
Գրիգորյանը փոխարինվեց 68-րդ րոպեին, «Ֆարուլը» պարտվեց 1-3 հաշվով:
«Ֆարուլը» 15 միավորով 8-րդն է:

