Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային առաջին օրը 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավորով և 2-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Եզրափակչում Գաբրիելյանը 239,7 միավորով դարձավ ոսկե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայ մարզուհին 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։