«Նապոլին» Ա Սերիայի 10-րդ տուրում ընդունեց «Միլանին» և խուսափեց պարտությունից՝ խաղն ավարտելով 2-2 հաշվով:
Հյուրերից առաջին կեսում դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: Տանտերերի գոլերը երկրորդ կեսում խփեցին Մատեո Պոլիտանոն ու Ջակոմո Ռասպադորին:
«Միլանը» 22 միավորով երրորդ տեղում է, «Նապոլին» 18 միավորով չորրորդն է:
Ա Սերիա, 10-րդ տուր
«Նապոլի» - «Միլան»՝ 2-2 (տեսանյութ)
Մատեո Պոլիտանո, 50, Ջակոմո Ռասպադորի, 63 - Օլիվյե Ժիրու, 22, 31
Հեռացում՝ Նատան («Նապոլի»), 89