
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի հետ Դիեգո Մարադոնայի անվան ստադիոնում ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում:
«Մենք պատրաստվում ենք մայիսի 24-ին անցկացնել այդ խաղը, հանդիպում՝ «Նապոլիի» ու Արգենտինայի հավաքականի միջև: Դա կլինի Մարադոնայի գավաթի առաջին խաղարկությունը»,- Football Italia-ն մեջբերում է նեապոլյան ակումբի նախագահի խոսքը:
Նշենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղը նախատեսված է մայիսի 22-ին: Հանդիպման անցկացումով Դե Լաուրենտիսը ցանկանում է հարգել համաշխարհային ֆուտբոլի լեգենդի հիշատակը: Մարադոնան կյանքից հեռացել է անցյալ տարվա նոյեմբերին: