Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» դեմ և չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ 1-1:
22-րդ րոպեին հյուրերի կազմում տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով հաշիվը բացեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն: 87-րդ րոպեին տանտերերից պատասխանեց դանիացի կիսապաշտպան Ֆիլիպ Բիլինգը:
«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին: 36-ամյա հայ կիսապաշտպանը մեծ ծավալի աշխատանք կատարեց:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 58 միավորով մնաց առաջին տեղում, Անտոնիո Կոնտեի «Նապոլին» 57 միավորով երկրորդն է:
Իտալիայի Ա Սերիա, 27-րդ տուր
«Նապոլի» - «Ինտեր»` 1-1
Ֆիլիպ Բիլինգ, 87 - Ֆեդերիկո Դիմարկո, 22


