Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմը վարձավճարով տեղափոխվեց «Նապոլի», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Իտալիայի չեմպիոնը դանիացի ֆուտբոլիստի վարձակալության համար գերմանական ակումբին կվճարի 5 միլիոն եվրո: Նշվում է նաև, որ կողմերը կքննարկեն 23-ամյա կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերի հարցը մրցաշրջանի ավարտից հետո: Հավանական գործարքը կարող է կազմել 20 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Յեսպեր Լինդստրյոմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 խաղ, դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: