Իտալական «Նապոլին» սահմանել է թիմի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը, հայտնում է AS-ը:
Նեապոլյան ակումբը կնստի բանակցությունների սեղանի շուրջ միայն այն դեպքում, եթե 22-ամյա խաղացողի տրանսֆերի համար ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ:
Նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան «Նապոլիի» ֆուտբոլիստ է դարձել 2022 թվականի ամռանը՝ 10 միլիոն եվրոյով տեղափոխվելով Բաթումի «Դինամոյից»:
Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 14 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: