Logo

«Նապոլին» պաշտոնանկ արեց և նոր գլխավոր մարզիչ նշանակեց

11:22 / 20.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է ակումբում մարզչական փոփոխության մասին: Վալտեր Մացարին պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների պատճառով:

Իտալացին Նեապոլ էր վերադարձել 2023-ի նոյեմբերի 16-ին: Այս ընթացքում Իտալիայի գործող չեմպիոնը 6 հաղթանակ է տարել, 3 ոչ-ոքի խաղացել և 8 պարտություն կրել:

«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրանչեսկո Կալցոնան: Իտալացին համատեղելու է աշխատանքը Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ:

55-ամյա մասնագետը նախկինում «Նապոլիում» եղել է Մաուրիցիո Սարիի և Լուչիանո Սպալետիի օգնականը:

Փետրվարի 21-ին «Նապոլին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ: Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրից հետո նեապոլցիները 36 միավորով 9-րդ տեղում են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ