Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:
Երկրորդ խաղակեսում գոլեր խփեցին վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան և կոսովացի պաշտպան Ամիր Ռահմանին:
«Նապոլին» 68 միավորով առաջին տեղում է, «Ատալանտան» 6-րդն է՝ 42 միավոր:
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Նապոլի» - «Ատալանտա»՝ 2-0
Խվիչա Կվարացխելիա, 60, Ամիր Ռահմանի, 77