Logo

«Նապոլին» պարտվեց խոշոր հաշվով, «Լացիոն» հաղթեց

21:07 / 07.01.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» Թուրինում 0:3 հաշվով պարտվել է «Տորինոյին»:

Առաջին կեսում Դուվան Սապատայի փոխանցումից հետո հաշիվը բացել է Անտոնիո Սանաբրիան: Ընդմիջմանը Վալտեր Մացարին փոխարինման է դուրս բերել թիմի նորեկ Պասկուալե Մազոկիին, սակայն ընդամենը 4 րոպե անց պաշտպանը կարմիր քարտ է ստացել:

10 ֆուտբոլիստով մնացած մրցակցին «Տորինոն» ևս երկու գոլ է խփել: Սապատայի երկրորդ ասիստից հետո աչքի է ընկել Նիկոլա Վլաշիչը, իսկ հաշիվը խոշոր է դարձրել Ալեսանդրո Բոնջորնոն:

«Տորինոն» վաստակել է 27 միավոր և 10-րդ տեղում է: Ընդամենը 1 տեղով ավելի բարձր է 28 միավոր հավաքած «Նապոլին»:

Արտագնա խաղ է անցկացրել նաև «Լացիոն»: Մաուրիցիո Սարիի թիմը 2:1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»: Խաղավերջում հաղթական գոլի հեղինակ է դարձել Մատիաս Վեսինոն:

«Լացիոն» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել և 28 միավորով բարձրացել է 6-րդ տեղ: «Ուդինեզեն» 17 միավորով 16-րդ տեղում է:

Ա սերիա, 19-րդ տուր
«Տորինո» – «Նապոլի»՝ 3:0
Անտոնիո Սանաբրիա, 43, Նիկոլա Վլաշիչ, 52, Ալեսանդրո Բոնջորնո, 66

«Ուդինեզե» – «Լացիո»՝ 1:2
Ուոլես, 59 – Լուկա Պելեգրինի, 12, Մատիաս Վեսինո, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ