Logo

«Նապոլին» նոր դարպասապահ ունի

23:33 / 07.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նապոլին» իտալական «Կալյարիից» վարձակալել է դարպասապահ Սիմոնե Սկուֆետին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։

«Աձուրիի» դարպասապահ Էլիա Կապրիլեն էլ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Կալյարիում»։ Սարդինան ներկայացնող ակումբը հայտնել է, որ գործարքում ներառված է տրանսֆերային իրավունքը գնելու կետ։

28-ամյա Սկուֆետը «Կալյարի» էր տեղափոխվել 2023թ. հուլիսին, 46 խաղից 4-ում դարպասը պահել է անառիկ։ Կապրիլեն «Նապոլիում» 6 հանդիպման է մասնակցել, գնդակ բաց չի թողել 4 խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա