Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլին» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի տնային և արտագնա խաղաշապիկները:
Դիզայնի հեղինակը ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի դուստր Վալենտինան է:
Տնային մարզաշապիկը երկնագույն է, արտագնան՝ սպիտակ:
Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում «Նապոլին» 33 տարի անց դարձել էր չեմպիոն:


