Իտալիայի չեմպիոն «Նապոլին» մերժել է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի հարցով Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբի առաջարկը, հաղորդում է Il Mattino-ն:
Սաուդյան ակումբը 130 միլիոն եվրո է առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց, սակայն նեապոլցիները մերժել են առաջարկը, քանի որ մտադիր չեն ֆուտբոլիստից բաժանվել 200 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց:
2022/23 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 120 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


