Logo

«Նապոլին» «Լացիոյի» դեմ գոլառատ խաղում բաց թողեց հաղթանակը

22:56 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում առաջատար «Նապոլին» Հռոմում հյուրընկալվեց «Լացիոյին» և 87-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը` 2-2:

Տանտերերի երկրորդ գոլը խփեց սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան:

Անտոնիո Կոնտեի թիմը 56 միավորով մնաց առաջին տեղում, երկու միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ինտերին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լացիոն» 46 միավորով չորրորդն է:

Իտալիայի Ա սերիա, 25-րդ տուր

«Լացիո» - «Նապոլի»` 2-2 (տեսանյութ)

Գուստավ Իսակսեն, 6, Բուլայե Դիա, 87 - Ջակոմո Ռասպադորի, 13, Ադամ Մարուշիչ, 64 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ