«Նապոլին» Իտալիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղում գործող չեմպիոն «Միլանից» կրած 0-4 հաշվով պարտության պատճառով կորցրել է Ա Սերիայում միավորների ռեկորդ սահմանելու հնարավորությունը։
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմն ունի 71 միավոր և 16 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյից»։ Առաջնության մնացած 10 խաղերում հաղթելու դեպքում «Նապոլին» միավորների քանակը կհասցնի 101-ի, սակայն Ա Սերիայի մեկ մրցաշրջանում միավորների ռեկորդը կազմում է 102 միավոր։
Ռեկորդը 2013/2014թթ․ մրցաշրջանում սահմանել է Թուրինի «Յուվենտուսը», որն Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ վաստակել էր 102 միավոր։ 38 տուրերում թուրինցիները տարել էին 33 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի ու կրել 2 պարտություն։
Իտալիայի ընթացիկ առաջնության 28 խաղում «Նապոլին» գրանցել է 28 հաղթանակ, 2 ոչ-ոքի ու 3 պարտություն։