Logo

«Նապոլին» կողմ է Սուպերլիգային և պատրաստ է միանալ նախագծին

20:25 / 21.12.2023Ֆուտբոլ
null

«Նապոլիի» նախագահ Աուրելիանո Դե Լաուրենտիսը ANSA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է միանալ Սուպերլիգային: 

«Ինձ այնքան էլ դուր չեկավ 2021-ին ներկայացված նախագիծը, բայց ես չեմ դադարել նոր առաջարկներ կատարել նախագծի հիմնադիրներին՝  ձևաչափը վերամշկելու վերաբերյալ: Պատրաստ եմ քննարկել այս նախագիծը եվրոպական մեծ ակումբների հետ և նրանց հետ ստեղծել այս նախագիծը», - նշել է Դե Լաուրենտիսը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական, գերմանական և անգլիական ակումբները հայտարարել են, որ դեմ են Սուպերլիգայի ստեղծմանը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ