«Նապոլին», Իտալիայի առաջնության 28-րդ տուրի տնային խաղում 0-4 հաշվով պարտվելով գործող չեմպիոն «Միլանին», կրկնել է բացասական ցուցանիշներ:
Squawka-ի հաղորդմամբ՝ 16 տարվա մեջ դա «Նապոլիի» ամենախոշոր հաշվով պարտությունն էր Ա Սերիայում: Նեապոլցիները նախորդ ամենախոշոր հաշվով պարտությունն Իտալիայի առաջնությունում կրել էին 2007 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելիս 1-5 հաշվով զիջելով Բերգամոյի «Ատալանտային»:
Իտալիայի ընթացիկ առաջնության առաջատարը նախորդ անգամ Ա Սերիայի տնային խաղում չորս գնդակի տարբերությամբ պարտվել էր 2000 թվականին՝ 1-5 հաշվով զիջելով «Բոլոնիային»:
Հիշեցնենք, որ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմն ունի 71 միավոր և 16 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյին»: «Միլանն» այդ հաղթանակից հետո շրջանցել էր «Ինտերին» և 51 միավորով բարձրացել երրորդ տեղ: