«Նապոլին» խզել է պայմանագիրն ակումբի պաշտպան Մարիո Ռուիի հետ։ Այդ մասին հայտնել է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Պորտուգալացի ֆուտբոլիստն «Աձուրիի» կազմը համալրել էր 2017 թ. հուլիսին, 227 խաղում խփել 3 գոլ, կատարել 26 ասիստ։ Նա «Նապոլիի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում գրում է, որ 33-ամյա պաշտպանը պատրաստ է կարիերայի շարունակության տարբերակներ դիտարկել։ Ռուին նախորդ ամռանը մերժել է 7 ակումբների առաջարկներ, որոնց թվում են եղել ֆրանսիական «Լիլը», «Նիսը» և բրազիլական «Սան Պաուլոն»։