Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի վերջին խաղում «Նապոլին» տանը 3-0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»:
Դուբլ գրանցեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը, մեկ գոլ էլ խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Ի դեպ, Լուկակուն նաև երկու ասիստ կատարեց:
Անտոնիո Կոնտեի թիմը 68 միավորով երկրորդն է, երեք միավորով է հետ գործող չեմպիոն և առաջատար Միլանի «Ինտերից»: «Էմպոլին» 24 միավորով 19-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 32-րդ տուր
«Նապոլի» - «Էմպոլի»` 3-0 (տեսանյութ)
Սքոթ Մաքթոմինեյ, 18, 61, Ռոմելու Լուկակու, 56


