Իտալիայի չեմպիոն «Նապոլին» Ա Սերիայի 4-րդ տուրում հյուրընկալվեց «Ջենոային» ու դժվարությամբ խուսափեց պարտությունից՝ 2-2:
Տանտերերի գոլերը խփեցին իտալացի պաշտպան Մատիա Բանին ու իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին: Նեապոլյան ակումբից դարպասի գրավմամբ աչքի ընկան իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին ու իտալացի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն:
«Նապոլին» 7 միավորով 5-րդ տեղում է, «Ջենոան» 4 միավորով 12-րդն է:
Սեպտեմբերի 24-ին նեապոլյան ակումբը հյուր կգնա «Բոլոնիային», «Ջենոան» սեպտեմբերի 22-ին արտագնա խաղում կմրցի «Լեչեի» հետ:
Ա Սերիա, 4-րդ տուր
«Ջենոա» - «Նապոլի»՝ 2-2
Մատիա Բանի, 40, Մատեո Ռետեգի, 56 - Ջակոմո Ռասպադորի, 76, Մատեո Պոլիտանո, 84