Logo

«Նապոլին» կեռապատկի Կվարացխելիայի աշխատավարձը

22:41 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի պայմանագրի ժամկետը, հայտնում է Napoli Magazine-ը։

Նոր պայմանագրի մանրամասներն Ա սերիայի գործող չեմպիոնն ու ֆուտբոլիստը նախատեսում են քննարկել Իտալիայի ընթացիկ առաջնության ավարտից հետո: Նշվում է, որ ակումբը կեռապատկի 23-ամյա վրացու աշխատավարձը՝ 1,5 միլիոն եվրոյից դարձնելով 4,5 միլիոն:

Ամենայն հավանականությամբ, Վրաստանի հավաքականի առաջատարի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Կվարացխելիայի գործող պայմանագիրը նաախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի հավաքականը Կվարացխելիայի հետ միասին պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ