Logo

«Նապոլին» կամային հաղթանակ տարավ «Վերոնայի» դեմ խաղում

21:08 / 04.02.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Նապոլին» մրցեց «Վերոնայի» դեմ: Վալտեր Մացարիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:  

«Նապոլիի» գոլերը խփեցին Սիրիլ Նգոնգեն և Խվիչա Կվարացխելիան: Վրացի կիսապաշտպանը տպավորիչ հարվածով իր թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին: «Վերոնայի» կազմից աչքի ընկավ Դիեգո Կոպոլան:

Այս հաղթանակից հետո նեապոլյան ակումբը վաստակեց 35 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ: «Վերոնան» 18 միավորով 18-րդն է:

Ա սերիա, 23-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»՝ 2:1

Սիրիլ Նգոնգե, 79, Խվիչա Կվարացխելիա, 87 - Դիեգո Կոպոլա, 72

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ