Logo

«Նապոլին» կամային հաղթանակ կորզեց 90+6 րոպեին

20:17 / 13.01.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Նապոլին» տնային խաղում դժվարին հաղթանակի հասավ «Սալերնիտանայի» նկատմամբ: Գրանցվեց 2:1 հաշիվը:

Առաջին խաղակեսում Անտոնիո Կանդրևան հեռու տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով առաջ մղեց հյուրերին: Մինչև ընդմիջում Մատեո Պոլիտանոն 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Իտալիայի գործող չեմպիոնը հաղթանակ կորզեց 90+6 րոպեին: Աչքի ընկավ Կոսովոյի հավաքականի պաշտպան Ամիր Ռահմանին:

Վալտեր Մացարիի թիմը 31 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ Ֆիլիպո Ինձագիի կոլեկտիվը 12 միավորով վերջինն է:

Սերիա Ա, 20-րդ տուր
«Նապոլի» – «Սալերնիտանա»՝ 2:1

Մատեո Պոլիտանո, 45+4 (11մ), Ամիր Ռահմանի, 90+6 – Անտոնիո Կանդրևա, 29

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ