Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Նապոլին» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։
«Աձուրիի» հաղթական գոլը 36-րդ րոպեին խփեց Դավիդ Ներեսը։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 28 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի նաև առաջնության առաջատար «Միլանը»։ «Ռոման» 27 միավորով չորրորդն է։
Իտալիայի Ա Սերիա, 13-րդ տուր
«Ռոմա» - «Նապոլի»` 0-1
Դավիդ Ներես, 36
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


