Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան ձախ ոտքի ազդրի մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի Թուրինի «Յուվենտուսի» դեմ դեկտեմբերի 7-ին կայանալիք տնային խաղը, հաղորդում է Նիկոլո Սկիրան:
Առաջիկա խաղին «Նապոլիից» չեն մասնակցի նաև Ալեքս Մերետը, Կևին Դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն, Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան, Բիլի Գիլմորը և Միգել Գուտյերեսը։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


