Իտալական «Նապոլին» հերքել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոյի մասին նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին վերագրվող խոսքերը:
«Ո՞վ ինձ երաշխիք կտա, որ նա 20 գոլ կխփի»,- Spazio Napoli-ն խոսքերը վերագրել էր Դե Լաուրենտիսին: Ակումբից հայտնել են, որ նախագահը նման բան չի ասել:
Հիշեցնենք, որ Ալեխանդրո Գառնաչոն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ: