Logo

«Նապոլին» հաղթեց «Տորինոյին» և Ա Սերիայի առաջատարն է

00:46 / 28.04.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։

Դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։

«Աձուրին» միավորների քանակը հասցրեց 74-ի և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Թիմն օգտվեց 71 միավորով երկրորդ տեղ նահանջած «Ինտերի»` «Ռոմայից» կրած պարտությունից (0-1)։

«Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։

Իտալիայի Ա Սերիա, 34-րդ տուր

«Նապոլի» - «Տորինո»` 2-0 

Սքոթ Մաքթոմինեյ, 7, 41

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ