Logo

«Նապոլին» հաղթեց «Միլանին» և շարունակում է հետապնդել «Ինտերին»

00:46 / 31.03.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Միլանին»։

«Աձուրիից» արդեն երկրորդ րոպեին հաշիվը բացեց Մատեո Պոլիտանոն, իսկ 19-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն։

69-րդ րոպեին «Ռոսոներիի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը չկարողացավ գոլով աչքի ընկնել 11-մետրանոցից. տանտերերի դարպասապահ Ալեքս Մերետը որսաց գնդակը։

84-րդ րոպեին Լուկա Յովիչի գոլի շնորհիվ «Միլանը» կրճատեց հաշիվը, բայց ավելին անել չկարողացավ։

«Նապոլին» 64 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Ինտերին» զիջում է 3 միավորով։ «Միլանը» 47 միավորով 9-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 30-րդ տուր

«Նապոլի» - «Միլան»` 2-1 

Մատեո Պոլիտանո, 2, Ռոմելու Լուկակու, 19 - Լուկա Յովիչ, 84

Չիրացված 11-մետրանոց` Սանտիագո Խիմենես, 69 («Միլան»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ