Logo

«Նապոլին» հաղթեց Իտալիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում

00:54 / 19.01.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացավ Իտալիայի սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչը: Երկրի գործող չեմպիոն «Նապոլին» 3-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային» և եզրափակիչում կհանդիպի «Ինտեր» - «Լացիո» զույգի հաղթողի հետ:

Նեապոլիտանական ակումբի կազմում փոխարինման մտնելուց հետո դուբլի հեղինակ դարձավ Ալեսիո Ձերբինը, իսկ «Մանուշակների» կազմում առաջին խաղակեսի վերջում Ժոնաթան Իկոնեն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը:

Մյուս կիսաեզրափակիչը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Իտալիայի սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Նապոլի» - «Ֆիորենտինա»՝ 3-0

Ջովանի Սիմեոնե, 22, Ալեսիո Ձերբին, 84, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ