Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ջենոային»:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Կոսովոյի հավաքականի պաշտպան Ամիր Ռահմանին և կամերունցի կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսան:
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 38 միավորով բարձրացավ առաջին տեղ, մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Բերգամոյի «Ատալանտային», որն այս տուրի խաղը դեռ պետք է անցկացնի: «Ջենոան» 16 միավորով 13-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 17-րդ տուր
«Ջենոա» - «Նապոլի»` 1-2
Անդրեա Պինամոնտի, 51 - Անդրե Զամբո-Անգիսա, 15, Ամիր Ռահմանի, 23


