Logo

«Նապոլին» ու Զամբո-Անգիսան երկարաձգել են պայմանագրի ժամկետը

13:53 / 04.07.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլին» ու կիսապաշտպան Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան երկարաձգել են պայմանագրի ժամկետը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի ամառը: Ակումբն ակտիվացրել է կողմերի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու կետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կամերունցու տրանսֆերով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

2024/25 մրցաշրջանում Զամբո-Անգիսան «Նապոլիի» կազմում 37 խաղում խփել էր 6 գոլ, կատարել 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ