Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է հարձակվող Ջուզեպե Ամբրոսինոյի և կիսապաշտպան Անտոնիո Վերգարայի հետ նոր պայմանագրեր ստորագրելու մասին:
22-ամյա ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Երկու ֆուտբոլիստներն էլ «Նապոլիի» սան են, 2025/26 մրցաշրջանում իրենց նորամուտն են նշել իտալական գրանդի կազմում:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

