Logo

«Նապոլին» ձմռանը կվաճառի Օսիմհենի տրանսֆերը

15:14 / 10.10.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլին» ծրագրում է ձմռանը վաճառել նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը, հայտնում է Sport Italia-ն:

Նեապոլյան ակումբը հույս ունի 81 միլիոն եվրո վաստակել տրանսֆերի արդյունքում:

Հիշեցնենք, որ Օսիմհենը կարիերան շարունակում է «Գալաթասարայում»: Թուրքական ակումբը 1 մրցաշրջանով վարձակալել է 25-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվելու է 2026-ի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում նիգերիացին «Գալաթասարայի» կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ