Logo

«Նապոլին» չորս գոլ խփեց և գոլառատ խաղում կամային հաղթանակ տարավ

19:00 / 07.04.2024Ֆուտբոլ
null

Իտալական գործող չեմպիոն «Նապոլին» Ա սերիայի 31-րդ տուրում 4-2 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Մոնցայի» նկատմամբ։

Հյուրերն առաջին կեսից հետո պարտվում էին 0-1 հաշվով, սակայն 55-61-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում էլ կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Արդյունքում` Ֆրանչեսկո Կալցոնայի գլխավորած թիմը հաղթեց 4-2 հաշվով։

«Նապոլին» վաստակեց 48 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ։ «Մոնցան» 11-րդն է` 42 միավորով։

Ա սերիա, 31-րդ տուր

«Մոնցա» - «Նապոլի»` 2-4 

Միլան Ջուրիչ, 9, Անդրեա Կոլպանի, 62 - Վիկտոր Օսիմհեն, 55, Մատեո Պոլիտանո, 57, Պյոտր Զելինսկի, 61, Ջակոմո Ռասպադորի, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ