Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չկարողացավ հաղթել «Ջենոային»` 2-2։
«Աձուրին» հաղթում էր 2-1 հաշվով, սակայն մրցակիցը խուսափեց պարտությունից՝ 84-րդ րոպեին խփելով հավասարության գոլը։
«Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է միայն 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 36-րդ տուր
«Նապոլի» - «Ջենոա»` 2-2
Ռոմելու Լուկակու, 15, Ջակոմո Ռասպադորի, 64 - Ալեքս Մերետ, 32 (իքնանգոլ), Յոհան Վասկես, 84


