Logo

«Նապոլին» բաց թողեց հաղթանակը

17:31 / 14.04.2024Ֆուտբոլ
null

«Նապոլին» Ա սերիայի 32-րդ տուրում ընդունեց «Ֆրոզինոնեին» և գոլառատ խաղում բաց թողեց հաղթանակը՝ 2-2:

Իտալիայի գործող չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, իտալացի Մատեո Պոլիտանոն և նիգերիացի Վիկտոր Օսիմհենը:

«Նապոլին» 49 միավորով 7-8-րդ տեղերն է բաժանում Հռոմի «Լացիոյի» հետ: «Ֆրոզինոնեն» 27 միավորով 18-19-րդ տեղերն է բաժանում «Վերոնայի» հետ:

Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր

«Նապոլի» - «Ֆրոզինոնե»՝ 2-2 

Մատեո Պոլիտանո, 16, Վիկտոր Օսիմհեն, 63 - Ուալիդ Չեդիրա, 50, 73

Չիրացրած 11-մետրանոց՝ Մատիաս Զուլե, 30 («Ֆրոզինոնե»)

Հեռացում՝ Մարիո Ռուի, 90+8 («Նապոլի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ