Logo

«Նապոլին» ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագիր կառաջարկի Կվարացխելիային

19:11 / 27.06.2024Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան այս ամռանը կարող է նոր պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Իտալական ակումբը ցանկանում է մինչև 2029 թվականը երկարաձգել 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը և առաջարկել նրան տարեկան 5,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Խվիչայի հետ գործակցությունը երկարաձգելու հարցում շահագրգռված է «Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Վրացին մտնում է իտալացի մասնագետի ծրագրերի մեջ։

Ավելի վաղ Խվիչա Կվարացխելիան հայտարարել էր, որ ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Եվրո-2024-ից հետո։

Հիշեցնենք, որ վրացի վինգերը 2022 թ. հուլիսին է տեղափոխվել նեապոլյան ակումբ, որի կազմում անցկացրած 88 խաղում խփել է 25 գոլ, կատարել 26 արդյունավետ փոխանցում։ Նա «Աձուրիի» հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա