«Նապոլին» Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվեց «Ուդինեզեին» և ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 1-1: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը:
Իտալիայի նախորդ առաջնության չեմպիոնը 51 միավորով 8-րդն է, 5 միավոր է զիջում 7-րդ տեղում գտնվող «Լացիոյին», 9 միավոր՝ 5-6-րդ տեղերը բաժանող «Ատալանտային» և «Ռոմային»:
«Ուդինեզեն» 30 միավորով մնաց 18-րդ տեղում, 2 միավոր է զիջում 17-րդ տեղում գտնվող «Էմպոլիին»:
Իտալիայի Ա սերիա, 35-րդ տուր
«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1-1
Իսաակ Սաքսես, 90+2 - Վիկտոր Օսիմհեն, 51