Logo

«Նապոլիի» տնային պարտությունը

00:47 / 09.10.2023Ֆուտբոլ
Նապոլի-Ֆիորենտինա

Ա Սերիայի 8-րդ տուրը հաջող չէր «Նապոլիի» համար։ Իտալիայի գործող չեմպիոնը 1-3 հաշվով տնային պարտություն կրեց «Ֆիորենտինայից»։

Հյուրերը խփեցին արագ գոլ, ինչին «Նապոլին» առաջին խաղակեսի ավելացված ժամանակում պատասխանեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի իրացրած 11-մետրանոց հարվածով։ Ընմդիջումից հետո «Ֆիորենտինան» ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը ու հասավ հաղթանակի։

Այս թիմերը շարունակում են հարևաններ մնալ մրցաշարային աղյուսակում։ Չորրորդ տեղ բարձրացած «Ֆիորենտինան» ունի 17 միավոր, իսկ «Նապոլին» հետ է 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» - «Ֆիորենտինա»՝ 1-3

Վիկտոր Օսիմհեն, 45+5 (11մ) – Յոսիպ Բրեկալո, 7, Ջակոմո Բոնավենտուրա, 63, Նիկոլաս Գոնսալես, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ