Իտալական «Նապոլիի» սպորտային տնօրեն Ջովանի Մանան ասել է, որ Ալեխանդրո Գառնաչոն իտալական ակումբ տեղափոխվելու համար չափազանց բարձր աշխատավարձ է պահանջել, հայտնում է Daily Mail-ը:
«Մենք պաշտոնական առաջարկով դիմել էինք «Մանչեսթեր Յունայթեդին»: Շատ էինք ցանկանում, որ Գառնաչոն տեղափոխվի «Նապոլի», բայց արգենտինացին չափազանց բարձր աշխատավարձ էր պահանջում: Մենք պարտավոր էինք հարգել թիմի մյուս ֆուտբոլիստներին»,- ասել է «Նապոլիի» սպորտային տնօրենը:
Գառնաչոն Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 23 խաղում խփել է 3 գոլ ու կատարել է 2 արդյունավետ փոխանցում: