Logo

«Նապոլիի» նախագահը կարող է ազատազրկվել

21:53 / 03.11.2022ՍՊՈՐՏ
null

Նեապոլի դատախազությունն իրավապահ մարմիններից պահանջում է մեկ տարով ազատազրկել «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին ու «Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին՝ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքի վաճառքի ժամանակ թույլ տրված ենթադրյալ խարդախությունների համար, հայտնում է Calciomercato-ն:

«Միլանի» նախկին գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանիին նույնպես սպառնում է մեկ տարվա ազատազրկում: Նա ներկայումս «Մոնցայի» գլխավոր տնօրենն է:

Մեղադրող կողմը խնդրել է արդարացնել «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոլիտոյին ու «Ֆիորենտինայի» նախագահ Անդրեա Դելե Վալեին:

Գործի նյութերում նշվում է, որ ներկայացվել են «կեղծ հաշվետվություններ», որի շնորհիվ ֆուտբոլային ակումբները հավելյալ շահույթ են ստացել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ