Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կարող է կարիերան շարունակել «Ինտերի» կազմում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան X-ի իր միկրոբլոգում գրել է, որ 29-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ 3+1 ձևաչափով պայմանագիր կնքելու հարցում սկզբունքային համաձայնության է հասել։ Զելինսկին «Ինտերի» կազմում վաստակելու է տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ։
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ «Նապոլին» Զելինսկիին հեռացրել է Չեմպիոնների լիգայի հայտացուցակից։
Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024թ. ամռանը, նա «Ինտեր» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում։


