Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջաեն տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանիայի չեմպիոնը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 50 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստը «Բավարիայում» կխաղա «3» համարի մարզաշապիկով: