Logo

«Նապոլիի» դժվարին ոչ-ոքին, «Ատալանտայի» հաղթանակը

23:36 / 07.01.2026Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական դաշտում մարտական ոչ-ոքի (2-2) գրանցեց «Վերոնայի» հետ։

«Աձուրին» առաջին խաղակեսից հետո պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց կարողացավ ոչ-ոքի կորզել։ Տանտերերի ավագ Ջովանի Դի Լորենցոն իր թիմին պարտությունից փրկեց 82-րդ րոպեին խփած գոլով։

«Ատալանտան» Նիկոլա Կրստովիչի դուբլի շնորհիվ արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։

«Նապոլին» 38 միավորով երրորդ տեղում է, «Ատալանտան» 28 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Բոլոնիան» 26 միավորով 8-րդն է, «Վերոնան»` 13 միավորով 18-րդը։

Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»` 2-2

Սքոթ Մաքթոմինեյ, 54, Ջովանի Դի Լորենցո, 82 - Մարտին Ֆրեսե, 16, Գիֆթ Օրբան, 27 (11մ)

«Բոլոնիա» - «Ատալանտա»` 0-2

Նիկոլա Կրստովիչ, 37, 60

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ