«Նապոլիի» ավագ Ջովանի Դի Լորենցոն որոշել է ամռանը հեռանալ իտալական ակումբից, հայտնում է Il Mattino-ն:
Իտալացի պաշտպանը ծրագրել էր մինչև կարիերայի ավարտը խաղալ «Նապոլիում», սակայն նրան հիասթափեցրել է ակումբի ղեկավարության պահվածքը:
30-ամյա ֆուտբոլիստն այժմ դիտարկում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ: Նրա ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ասթոն Վիլան»:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի պաշտպանը 2019 թվակաանի հուլիսից է խաղում «Նապոլիում»: Ընթացիկ մրցաշրջանում Դի Լորենցոն Իտալիայի գործող չեմպիոնի կազմում մասնակցել է 40 հանդիպման, դարձել երկու գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:


