Logo

«Նապոլիի» առաջատարները ձմռանը չեն հեռանա թիմից

15:12 / 27.10.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» մարզական տնօրեն Մարիո Մելուզոն բացառել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի առաջատար ֆուտբոլիստները հեռանան ակումբից, հայտնում է Sport Mediaset-ը:

«Արդյո՞ք լավագույն խաղացողներից որևէ մեկը կվաճառվի ձմռանը, ո՛չ: Մենք հիանալի կազմ ունենք և մեզ հարմարավետ ենք զգում: Կազմը դեռ կարող է բարելավվել, բայց մենք այդ մասին կխոսենք ավելի ուշ»,- ասել է Մելուզոն:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կոնֆլիկտ էր ունեցել ակումբի մամուլի ծառայության հետ՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութի պատճառով։ Կոնֆլիկտի պատճառով աշխատակիցը հեռացվել էր աշխատանքից: Այդ դեպքից հետո մամուլում հաճախակի են տեղեկություններ հայտնվում, որ ոչ միայն Օսիմհենը, այլև մյուս առաջատարները ձմռանը կարող են հեռանալ թիմից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ