Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Նապոլին» մրցակցի դաշտում 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Կոմոյից»։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը պարտությունից հետո մնաց 56 միավորով, երկրորդ տեղում է և չկարողացավ վերադառնալ առաջին տեղ։ Այժմ Ա Սերիայի առաջատարը 57 միավորով երկրի չեմպիոն «Ինտերն է»։ «Կոմոն» 28 միավորով 13-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 26-րդ տուր
«Կոմո» - «Նապոլի»` 2-1 (տեսանյութ)
Ամիր Ռահմանի, 7 (ինքնագոլ), Ասանե Դիաո, 77 - Ջակոմո Ռասպադորի, 17