Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում «Նապոլին» 3-1 հաշվով տնային հաղթանակ տարավ Թուրինի «Տորինոյի» նկատմամբ:
Տանտերերի կազմում խաղի սկզբնամասում 6 րոպեում դուբլ ձևակերպեց կամերունցի կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսան։ 37-րդ րոպեին վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խփեց «Նապոլիի» երրորդ գոլը, իսկ հյուրերի կազմում հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում կրճատեց պարագվայցի հարձակվող Անտոնիո Սարաբրիան:
8 խաղից հետո «Նապոլին» 20 միավորով առաջատարն է, «Տորինոն» 9 միավորով 10-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 8-րդ տուր
«Նապոլի» - «Տորինո»՝ 3-1 (տեսանյութ)
Անդրե Զամբո Անգիսա, 6, 12, Խվիչա Կվարացխելիա, 37 - Անտոնիո Սանաբրիա, 44