Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում մրցեց «Բոլոնիայի» հետ ու կամային հաղթանակի հասավ 3-2 հաշվով:
Նեապոլյան ակումբից աչքի ընկան բրազիլացի պաշտպան Խուան Խեսուսը, մեքսիկացի վինգեր Հիրվինգ Լոզանոն և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, իսկ «Բոլոնիայից»՝ հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն ու գամբիացի հարձակվող Մուսա Բարոուն:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» դարձյալ շրջանցեց «Ատալանտային» և 26 միավորով առաջատարն է։ «Բոլոնիան» 7 միավորով 17-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Նապոլի» - «Բոլոնիա»՝ 3-2 (տեսանյութ)
Խուան Խեսուս, 45, Հիրվինգ Լոզանո, 49, Վիկտոր Օսիմհեն, 69 - Ջոշուա Զիրկզե, 41, Մուսա Բարոու, 51