Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»:
Հյուրերից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն, արգենտինացի հարձակվող Ջիովանի Սիմեոնեն, մեքսիկացի վինգեր Իրվինգ Լոզանոն և ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվեյրան: Տանտերի միակ գոլը խփեց նիգերիացի հարձակվող Սիրիլ Դեսերսը:
Նեապոլիտանական ակումբը 23 միավորով առաջատարն է և 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից», որն այս տուրում ոչ-ոքի էր խաղացել լավագույն եռյակը եզրափակող «Ուդինեզեի» հետ։ «Կրեմոնեզեն» 3 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Կրեմոնեզե» - «Նապոլի»՝ 1-4 (տեսանյութ)
Սիրիլ Դերսերս, 47 - Մատեո Պոլիտանո, 26, (11մ.), Ջիովանի Սիմեոնե, 76, Իրվինգ Լոզանո, 90+2, Մատիաս Օլիվեյրա, 90+4